Թուրքիայի հարավարեւելյան Սանիուրֆա գավառում կառուցված Քեմալ Աթաթուրքի անվան հսկայական ամբարտակում երեկ 7 մարդ է խեղդվել: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Զոհվածները ազգականներ են. ընտանիքը գնացել էր ամբարտակի մոտ` գորգերը լվանալու: 6-ամյա աղջնակը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել ջուրը, իսկ նրա վեց ազգականները՝ 12-ից մինչեւ 20 տարեկան երիտասարդներ, անմիջապես նետվել են ամբարտակը` փրկելու աղջկան, եւ նույնպես խեղդվել են:
Թուրքական հեռուստատեսության փոխանցմամբ, այժմ ջրասուզակները ամբարտակում որոնողական աշխատանքներ են կատարում:
Արմեն Քոլոյան, Պրահա