Մատչելիության հղումներ

Հայաստանում կհիմնվի կանադական Macadamian Technologies ընկերության մասնաճյուղ


Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կանադական խոշորագույն Macadamian Technologies ընկերությունը երեկ պաշտոնապես հայտարարել է Հայաստանում մասնաճյուղ - լաբորատորիա հիմնելու մասին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, համապատասխան արձանագրությունը հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների պատվիրակության եւ Macadamian Technologies-ի միջեւ ստորագրվել էր այս տարվա օգոստոսին Օտտավայում:

Հայաստանյան մասնաճյուղը, որն ընկերության երրորդ արտասահմանյան ստորաբաժանումն է, կենտրոնացած է լինելու շարժական տեխնոլոգիաների զարգացման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG