Մատչելիության հղումներ

«Կովկասյան տուն»` Լեհաստանում


Լեհաստանում պաշտոնապես գրանցվել է այս տարի հիմնադրված «Կովկասյան տուն» կազմակերպությունը, որում ընդգրկված են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ կովկասյան այլ ազգությունների ներկայացուցիչներ:

Ինչպես day.az էլեկտրոնային պարբերականին փոխանցել են արտերկրում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատանքի գծով պետական կոմիտեից, «Կովկասյան տան» նախագահ է ընտրվել ադրբեջանուհի Հիջրան Ալիեւան:

Լեհաստանում առաջին անգամ «Կովկասյան տուն» ստեղծվել էր Առաջին աշխարհամարտի տարիներին` կովկասցի ներգաղթյալների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG