Երեւանի պետական կրկեսի արտիստներ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյանների անունները հայտնվել են Գիննեսի ռեկորդների գրքում` 2 րոպեի ընթացքում 16 կոստյումներով կերպարանափոխվելու ռեկորդ սահմանելու համար:
Իրենց կրկեսային համարը, որ սովորաբար տեւում է 8 րոպե, նրանք հնարավորինս կրճատել են եւ ներկայացրել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած շոուի ընթացքում:
Սոսից եւ Վիկտորիայից պահանջվել է 2 րոպեի ընթացքում 12 զգեստ փորձել, սակայն նրանց հաջողվել է 16 զգեստ հագնել: «Նույնիսկ վերջին փորձի ժամանակ երկու վայրկյան չէր բավականացնում, ռիսկը մեծ էր, որ չենք հասցնի: Սակայն շոուի ժամանակ ամեն ինչ ստացվեց», - ասում է Սոսը:
Ի դեպ, Գիննեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար պայքարել է նաեւ IBF վարկածով միջին քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Նա փորձել է ամենաարագը լինել ցատկապարանի մրցույթում`1 րոպեի ընթացքում կատարելով 237 ցատկ: Ռեկորդ սահմանել, սակայն, նրան չի հաջողվել: Նրան գերազանցել է ֆիտնեսի մարզիչ 23-ամյա Օլգա Բերբերիխը, ով 1 րոպեի ընթացքում ցատկել է 257 անգամ:
Տաթեւիկ Լազարյան