Մատչելիության հղումներ

Խաղաղություն` դուդուկի եւ սազի միջոցով


Համերգի առաջին մասում նվագել է թուրք սազահար Յավուզ Բինգյոլը, այնուհետ մոտ 40 րոպե դուդուկահարների իր քառյակի հետ նվագել է Ջիվան Գասպարյանը: Համերգի երրորդ մասում հայ եւ թուրք երաժիշտները նվագել են միասին: Հայերեն եւ թուրքերեն բառերով երգն էլ դարձել է խաղաղության օրվա լավագույն խորհրդանիշը: Հետո արդեն Թուրքիայի հեռուստատեսությունում հյուրընկալվելով` Ջիվան Գասպարյանն ասել է. - «Աշխարհում վատ ազգ չկա, կան վատ եւ լավ մարդիկ»:

Թուրքիայում շուտով դուրս կգա համերգի DVD տարբերակը: Այդ մասին արդեն պայմանավորվածություն կա Ջիվան Գասպարյանի եւ համերգի կազմակերպիյչների միջեւ:

Սպասվում է նաեւ, որ եկող տարի թուրք երաժիշտը` Յավուզ Բինգյոլը կայցելի Հայաստան եւ կնվագի այստեղ:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG