Մատչելիության հղումներ

Բաքվում բարձրահարկի փլուզման զոհերի թիվը հասավ 17-֊ի


Մեկ շաբաթ առաջ Բաքվում փլուզված բարձրահարկ շենքի փլատակներից այսօր առավոտյան դուրս է բերվել եւս մի դի: Այսպիսով՝ զոհերի թիվը հասել է 17-֊ի:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, փլատակների տակ կարող է մնացած լինել եւս 8 մարդ: Նման ենթադրության համար, ինչպես նշում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը, հիմք են ծառայում այն բանվորների հարազատների դիմումները, որոնք այդ օրը աշխատել են շինարարությունում:

Որոնողական աշխատանքները ներկայումս շարունակվում են: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, ձերբակալվել է 5 մարդ:

Վերջին տարիներին Բաքվում կառուցված բնակելի շենքերի անվտանգության գնահատման նպատակով այսօր Ադրբեջանի մայրաքաղաք է ժամանել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները խումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG