«Գելափ» ամերիկյան սոցիոլոգիական կենտրոնի` հուլիսին անցկացրած հարցման արդյունքներով, հայաստանցիների մեծամասնությունը, թեեւ գտնում է, որ անցած խորհրդարանական ընտրությունները ազատ եւ արդար չէին, ծրագրում է, այդուհանդերձ, մասնակցել 2008-ի նախագահական ընտրություններին:
Հարցված հայաստանցիների 42 տոկոսը պատասխանել է, որ «հաստատ», իսկ 32 տոկոսը` «հավանաբար» կմասնակցի քվեարկությանը: Նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի հարցվածների միայն 3 տոկոսը:
Հարցումը «Գելափ»-ի համար անցկացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան, որի տնօրեն Գեւորգ Պողոսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հնչել է նաեւ հարց, թե «նախագահի ո՞ր թեկնածուի օգտին կտաք ձեր ձայնը, եթե ընտրությունը կայանա հաջորդ կիրակի»:
«Հենվելով մեր ուրիշ ուսումնասիրությունների վրա... շատ բարձր վարկանիշներ ունեն Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը: Հետո գալիս է նաեւ Սերժ Սարգսյանը: Եվ մոտ 7-8 անուն կարելի է շարունակել», - ասաց Պողոսյանը:
Մարդիկ, նրա փոխանցմամբ, տվել են նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը. - «Նշել էին` մոտ 1,5-1,7 տոկոսը: Շատ քիչ: Բնակչության մեջ ես այդ պահանջը չեմ տեսնում, որ առաջին նախագահը նորից վերընտրվի կամ վերադառնա»:
Քաղաքական կուսակցությունների վայելած վստահության մասին տվյալները «Գելափ»-ը չի հրապարակում: Այդուհանդերձ, ըստ Գեւորգ Պողոսյանի` «անսպասելի արդյունքներ չկային». - «Հանրապետական կուսակցությունը առաջինն է, կարելի է ասել: Գալիս է «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառագություն»-ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, Դաշնակցությունը... Փաստորեն այն կուսակցություններն են, որոնք Ազգային ժողովում կան, ներկայացված են եւ երեւում են»:
Աստղիկ Բեդեւյան