Մատչելիության հղումներ

Որքա՞ն գումար է գանձվում ծնողներից դպրոցական համազգեստի համար


«Ես կարծում էի, որ դրանք սահմանափակում են երեխայի ազատությունը, ընտրության հնարավորությունը եւ այլն: Սակայն տարիների ընթացքում եկա այն եզրակացության, որ դպրոցին այնուամենայնիվ պետք է համազգեստ», - ասաց նա:

Մատղաշյանը չնշեց, թե կոնկրետ որքան գումար են ծնողները ծախսում աշնանային եւ ձմեռային հագուստի վրա, միայն ասաց, որ դա ավելի մատչելի է, քան այն, ինչ գնում են ծնողները:

Երբ դպրոցը հայտարարեց համազգեստի մասին, շատերը միանգամից սկսեցին խոսել դպրոցի շահույթի մասին: Ոմանք պնդում են, որ տնօրենը հատուկ տեղ է նշում եւ պարտադրում կարել հագուստը հենց տվյալ վայրում, սակայն տիկին Մատղաշյանը հերքեց այդ լուրերը եւ նշեց, որ յուրաքանչյուր ծնող ինքն է ընտրում կարի արհեստանոցը կամ նորաձեւության սրահը:

Նիկոլ Աղբալյանի անվան 19 դպրոցում համազգեստ չկա: Դպրոցի տնօրեն Հասմիկ Ղարիբյանն ասաց, որ մի քանի տարի առաջ իրենց դպրոցում նույնպես համազգեստ եղել է, սակայն դա իրեն չի արդարացրել:

Հասմիկ Ղարիբյանը նշում է, որ համազգեստի արժեքը 4000 դրամ էր, ինչն այսօր մեկ վերնաշապիկի գին էլ չի կազմում: Ե’վ Պուշկինի, ե’ւ Աղբալյանի անվան դպրոցների տնօրենները կարծում են, որ Հայաստանում պետք է մեկ ընդհանուր համազգեստ լինի, որը ծնողները հնարավորություն կունենան գնել խանութից:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG