Հայ - վրացական սահմանային անցակետում Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը Հայաստանի երեք քաղաքացի է ձերբակալել: Անձնագրերի ստուգմամբ պարզվել է, որ նրանք Ռուսաստանից Վրաստան են մտել անօրինական ճանապարհով` Հարավային Օսիայի «Ներքին Զարոմագ» անօրինական անցակետով:
Փաստի կապակցությամբ քննություն է սկսվել:
«Կովկասպրես»-ը նշում է, որ «Ադլեր» եւ «Ներքին Զարոմագ» անօրինական անցակետերով Ռուսաստանի, Հայաստանի եւ այլ երկրների ընդհանուր թվով 98 քաղաքացիներ են մուտք գործել Վրաստան, ընդ որում` նրանց մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են:
Հրաչ Մելքումյան, Պրահա