Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն սեպտեմբերի կեսերին


Նախնական պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կայցելեն սեպտեմբերի 15-17-ը ժամանակահատվածում: Այդ մասին հայտնի է դարձել ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիեի հետ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի` այսօր Բրյուսելում կայացած հանդիպումից հետո:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, համանախագահների նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո առկա տարաձայնությունների հաղթահարման հնարավորությունները:

Համանախագահները ներկայացրել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ նախօրեին կայացած բանակցությունների արդյունքները:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG