Մատչելիության հղումներ

Մարտի Ահտիսաարին նաեւ Իրաքի՞ հարցով է զբաղվում


«Հակամարտությունների կարգավորման նախաձեռնություն» կազմակերպության միջնորդությամբ Ֆինլանդիայում տեղի է ունեցել իրաքյան հակամարտող խմբավորումների ներկայացուցիչների գաղտնի հանդիպում: Այդ մասին երեկ երեկոյան հաղորդել է «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը` նշելով, որ հանդիպման կազմակերպումը նախաձեռնել է Ֆինլանդիայի նախկին նախագահ, Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց եւ Կոսովոյի «վերահսկվող անկախության» ծրագրի հեղինակ Մարտի Ահտիսաարին:

Չորս օր տեւած դռնփակ բանակցություններին մասնակցել են սունի եւ շիա շուրջ 30 իրաքցիներ:

Բանակցությունների մասնակիցները հավատացրել են, որ «աշխատում են տարաձայնությունները վերացնելու եւ երկրում հաշտություն ապահովելու ուղղությամբ»: Առավել հրատապ է դիտվում երկրում զինաթափում կազմակերպելու եւ կրոնական տարբեր համայնքների միջեւ վստահությունը վերականգնելու հարցը:

Հաղորդվում է, որ այդ ձեւաչափով խորհրդակցությունները շարունակվելու են:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG