«Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության թղթակից Փառնազ Ազիման, ում վերջին յոթ ամիսներին արգելում էին դուրս գալ Իրանից, ի վերջո երկրից դուրս գալու թույլտվություն է ստացել:
Ազիման «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ հետախուզական ծառայության պաշտոնյաները իրեն թույլ են տվել վերցնել համապատասխան իշխանությունների մոտ պահվող իր անձնագիրը: Նա մտադիր է այսօր վերցնել անձնագիրը եւ լքել Իրանը մոտ ապագայում:
Իրանցի պաշտոնյաները Ազիմային մեղադրում էին պետության դեմ քարոզչություն տարածելու մեջ:
Օրեր առաջ երկրից դուրս գալու թույլտվություն էր ստացել իրանական ծագումով ամերիկացի գիտնական Հալեհ Էսֆանդիարին, որը երեք ամիս կալաքի տակ էր Իրանում:
Ամերիկաբնակ եւս երկու իրանցիներ մնում են բանտարկված Իրանում: