«ՌԲԿ դեյլի» պարբերականի փոխանցմամբ, «Խաղատների մասին» նոր օրենքը ռուսաստանյան ընկերություններից շատերին ստիպելու է բիզնեսը տեղափոխել արտասահման:
«Հայաստանում փոթորիկ է լինելու» վերնագրի եւ «Storm International-ը գնում է ԱՊՀ» ենթավերնագրի ներքո «ՌԲԿ դեյլի»-ն հաղորդում է, որ Ռուսաստանի խաղային բիզնեսում մեծությամբ երկրորդ ընկերությունը՝ Storm International-ը մտադիր է 300 միլիոն դոլարի ներդրում անել Հայաստանում եւ կառուցել զվարճանքի համալիր` խաղատնով, իսկ հաջորդ տարվանից Հայաստանում ստեղծել խաղադահլիճների ցանց:
Storm International ընկերությունը ստեղծվել է 1992 թվականին, այդ հոլդինգի մեջ են մտնում 23 խոշոր խաղասրահներ` «Սուպերսլոտ», «Շանգրի Լա», «Ջազթաուն» եւ այլ խաղատներ:
Storm International-ի մամլո քարտուղար Լավրենտի Գուբինը «ՌԲԿ դեյլի»-ի թղթակցին փոխանցել է, որ ընկերությունը զվարճանքի համալիրը կառուցելու է Երեւանի մոտակայքում գտնվող 15 հեկտար տարածության վրա` միաժամանակ չնշելով կոնկրետ վայրը: Գուբինի խոսքերով, այնտեղ հիմա կա հազար քառակուսի մետր տարածությամբ մի խաղատուն, որը կվերակառուցվի եւ կանվանվի «Շանգրի Լա - Երեւան»:
Հարակից տարածքում ընկերությունը կառուցելու է հինգաստղանի հյուրանոց` 200 համարով, համերգասրահ, առեւտրի կենտրոն, ռեստորաններ, ինչպես նաեւ` գիշերային բար:
«Ընկերությունը մտադիր է ներդնել թե’ սեփական ֆինանսական միջոցները եւ թե’ հայաստանցի գործընկերների միջոցները», - ասել է Storm International-ի մամլո քարտուղարը` հրաժարվելով հայտնել հայաստանցի գործընկերների անունները:
Ըստ «ՌԲԿ դեյլի»-ի, «անցյալ տարի Հայաստանի պետբյուջեն խաղային բիզնեսից երկուեւկես միլիոն դոլար է ստացել»:
Պարբերականը հաղորդում է, որ Storm International ընկերությունն ուներ խաղատներ Վենեսուելայում եւ Թունիսում ու մտադիր է ծրագրեր իրականացնել ԱՊՀ-ի երկրներում, մասնավորապես` Ուկրաինայում:
Խաղային բիզնեսի մասին նոր օրենքը, որը Ռուսաստանում ուժի մեջ է մտել 2007 թվականի հունվարի 1-ից, արգելում է նոր խոշոր համալիրների կառուցումը եւ սահմանում, որ մինչեւ 2009 թվականի հուլիսի 1-ը խաղային բիզնեսը պետք է տեղափոխվի չորս հատուկ գոտիներ: Դրա հետեւանքով խոշոր ընկերություններից մի քանիսը արդեն սկսում են բիզնեսի մի մասը տեղափոխել արտասահման:
Ritzio Entertainment ընկերության մամլո քարտուղար Լարիսա Շիշկինան «ՌԲԿ դեյլի»-ի թղթակցին ասել է. - «Բնական է, որ Storm International-ը տեղափոխվում է ԱՊՀ-ի երկրներ, որոնք ռուսաստանյան ընկերությունների տեսակետից հարմար են բիզնեսի կառավարման առումով, թեպետեւ Հայաստանի ընտրությունն ինձ համար այնքան էլ հասկանալի չէ»:
Շիշկինան նաեւ նշել է, որ Ritzio ընկերությունը վաղուց է աշխատում Ուկրաինայում, Բալթյան երկրներում եւ մտադիր է բիզնես սկսել Բելառուսում, Չեխիայում, Իտալիայում եւ Գերմանիայում:
Korston հոլդինգի խորհրդական Ալեքսանդր Պովոլոցկին, իր հերթին, «ՌԲԿ դեյլի»-ին ասել է, թե խաղատունը Հայաստանում մեծ ժողովրդականություն կունենա:
«Դա թանկ, սակայն բավական պահանջարկ ունեցող նախագիծ է, որը կունենա փոխհատուցվելիության երկար ժամանակաշրջան, սակայն խաղատունը երկու անգամ ավելի շատ եկամուտ է ապահովում, քան առեւտուրը, տասն անգամ ավելի շատ` քան հյուրանոցային բիզնեսը: Այդ դեպքում փոխհատուցվելիությունը կկազմի 10 տարի: Բայց Հայաստանում կան քաղաքական ռիսկեր, ինչի պատճառով էլ խոշոր ընկերությունները չեն գնում այդ երկիր: Storm International-ը պետք է ունենա պայմանավորվածություն վարչակազմի եւ կառավարության հետ, այլապես ծրագիրն այնտեղ այդպես էլ չի իրագործվի», - ասել է Պովոլոցկին:
Colliers International խորհրդատվական ընկերության բաժնի տնօրեն Լարիսա Աֆանասեւան «ՌԲԿ դեյլի»-ին ասել է, թե Storm International-ը ճիշտ ժամանակին է տեղ ապահովում հայաստանյան շուկայում:
«Ուկրաինան եւ Ղազախստանը, որոնք դեռ մի քանի տարի առաջ համարվել են զարգացող շուկաներ, այժմ գրավիչ են դարձել ռուսաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների եւ ներդրողների համար: Շատերը հիմա Բելառուսի վրա են աչք պահում: Storm International հոլդինգն ունի Հայաստանի շուկայում իր բաժինն ապահովելու հնարավորություն, քանի որ այդ շուկայում մրցակցությունը թույլ է», - ասել է Աֆանասեւան:
Արմեն Քոլոյան, Պրահա