«Հայփոստ» ընկերությունը հայտնում է, որ 2007 թվականի ընթացքում Հայաստանում եւ նրա տարածքից դուրս անօրինական տպագրվել, թողարկվել եւ վաճառվել են 51 տեսակի նամականիշներ, ինչի արդյունքում ընկերությունը էական վնասներ է կրել:
Ընկերությունը Միջազգային փոստային միությանն է դիմել տվյալ նամականիշները անվավեր ճանաչելու խնդրանքով:
Նշված անօրինական նամականիշները կրում են «Հայաստան» մակագրությունը եւ չեն հանդիսանում փոստափոխանակման օրինական վճարամիջոց:
Պաշտոնական եւ օրինական նամականիշները իրենց վրա կրում են ՓՈՍՏ եւ ՀԱՅԱՍՏԱՆ մակագրությունը:
«Հայփոստ»-ը խստորեն դատապարտում եւ պախարակում է այս իրողությունը` տեղեկացնելով, որ «ցանկացած փոստային առաքանի, որը կրում է անօրինական փոստային նամականիշ, անհապաղ արգելանքի կենթարկվի փոստային ծառայության կողմից` անկախ իր նշանակման վայրից ու պարունակությունից»:
Համաձայն ընկերության հաղորդագրության, ներկայումս Հայաստանի բոլոր փոստային բաժանմունքներն ունեն համապատասխան օրինական եւ պաշտոնական նամականիշներ, որոնց միջոցով հաճախորդները կարող են ուղարկել նամակներ կամ ծանրոցներ:
«Հայփոստ»-ը Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորն է, որը գործում է երկրի ողջ տարածքում իր 900 փոստային բաժանմունքների միջոցով:
Համաձայն անցյալ տարվա նոյեմբերի 30-ին Հայաստանի կառավարության հետ կնքված համաձայնագրի, հոլանդական «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությունը ներկայումս պատասխանատու է փոստային կապի ազգային օպերատորի գործառնական կառավարման համար: