Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները հայցել են ռուսների օգնությունը


Ադրբեջանը դիմել է Ռուսաստանի իշխանություններին` խնդրելով օգնել փլուզված բազմահարկ շենքի վայրում փրկարարական֊-որոնողական աշխատանքների կազմակերպման գործում:

«Ռուսաստանցի մասնագետները այս գործում մեծ փորձ ունեն»,֊ - լրագրողներին ասել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ֆաիք Թաղիզադեն:

Նրա վկայությամբ՝ արդեն Բաքու է ժամանել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն Յուրի Բրաժնիկովը:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը հիշեցնում է, որ բազմահարկ շենքը փլուզվել է օգոստոսի 28-֊ին: Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 13 շինարար: Մասնագետների կարծիքով՝ փլատակների տակ կարող է գտնվել եւս 8 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG