Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի ղեկավարը Մոսկվայում է


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսն այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է միջազգային հակամարտություններին, Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրին, ԵԱՀԿ-ի դիտորդական աշխատանքին, ինչպես նաեւ Կոսովոյի կարգավիճակին վերաբերող հարցեր:

Մորատինոսը Մոսկվայում ասել է, որ Ռուսաստանը կարեւոր դեր է կատարում ԵԱՀԿ-ի հզորացման խնդրում:

Նախապես հաղորդվել էր, որ Մորատինոսը Լավրովի հետ զրույցում ի շարս այլ հարցերի կանդրադառնա նաեւ Վրաստանի տարածքը ռուսների կողմից հրթիռակոծելու վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիի բողոքներին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG