Վիճակագրության համաձայն, Գերմանիայում ամեն երրորդ ընտանիքը բաժանվում է հենց համատեղ անցկացրած ամառային հանգստից հետո: Բաժանման առիթ են դառնում մանր ու անիմաստ վեճերը: Օրինակ` կինն ուզում է լողափում մնալ, իսկ ամուսինը ցանկանում է ընկերների հետ գարեջուր խմել որեւէ սրճարանում:
Ըստ վիճակագրության, հիմնականում զույգերը օրվա մեջ իրար հետ ընդամենը 10 րոպե են շփվում, եւ դա է պատճառը, որ արձակուրդի ժամանակ «ջրի երես են ելնում» բոլոր խնդիրները:
Իսկ ինչպիսի՞ն է վիճակը Հայաստանում, արդյո՞ք այդքան սպասված արձակուրդը կարող է ամուսինների բաժանման պատճառ դառնալ:
Հոգեբան Դավիթ Ջամալյանը նշում է, որ երկար ժամանակ միասին անցկացնել հաջողվում է ոչ բոլոր զույգերին, նույնիսկ տարվա մեջ ընդամենը մեկ կամ երկու ամիս:
«Ամուսինները միասին քննարկելու կամ խոսելու ոչինչ չեն ունենում: Երկար տարիների ընթացքում հետաքրքիր թեմաներ էլ չեն մնում, եւ միասին այդքան ժամանակ անցկացնելը մի տեսակ անսովոր է դառնում», - ասում է նա:
Այնուամենայնիվ, հոգեբանը կարծում է, որ հանգստի ժամանակ ամուսինները ոչ այնքան իրարից են հոգնում, որքան հրապուրվում են մեկ ուրիշով, ինչն էլ լուրջ վեճի առիթ կարող է դառնալ:
Վիճակագրության համաձայն, բաժանման նախաձեռնությունը, հիմնականում, կանանց է պատկանում: Դա բացատրվում է նրանով, որ արձակուրդի ժամանակ տղամարդիկ սկսում են կառավարել եւ հրամաններ տալ իրենց կանանց: Նրանց, որպես կանոն, դուր չի գալիս երեխաների դաստիարակությունը, տան մաքրությունը, պատրաստված ճաշերը եւ այլն: Այդ իսկ պատճառով կանայք, վերադառնալով արձակուրդից, անմիջապես գնում են փաստաբանի մոտ եւ սկսում ամուսնալուծության գործընթացը:
Լիանա Մնացականյան