Մատչելիության հղումներ

Խոզերի «աֆրիկյան ժանտախտի» առկայությունը Հայաստանում պաշտոնապես հաստատվել է


Խոզերի «աֆրիկյան ժանտախտի» առկայությունը Հայաստանում պաշտոնապես հաստատվել է:

Գ???????????????? ????????????? ????? ????????????? ?? ?????????????? ??????? ????????ու?ը ստացել է Ռուսաստանի փորձագետների պաշտոնական եզրակացությունը, որը վկայում է Հայաստանում խոզի «աֆրիկյան ժանտախտի» առկայությունը:

Երեկվանից Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր»-ը արգելել է հայաստանյան ամբողջ անասնաբուծական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով երրորդ երկրներից դրա տարանցումը: Այդ մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով Ռուսաստանի անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայության մամլո խոսնակ Ալեքսեյ Ալեքսեենկոյի հայտարարությունը: Նրա խոսքերով, ծառայությունը նման որոշում է կայացրել` հենվելով լաբորատոր փորձաքննության տվյալների վրա, որոնք վկայում են, որ Հայաստանում խոզի «աֆրիկյան ժանտախտի» վիրուսը տարածված է: Ըստ Ալեքսեենկոյի, սահմանափակվել է նաեւ Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի ներկրումը, ներառյալ` երրորդ երկրներից տարանցիկ փոխադրումները, ինչպես նաեւ երկաթուղային վագոնների վերադարձը Ռուսաստան` մշակման չենթարկված հացահատիկի դատարկումից հետո:

Հետազոտության նպատակով ռուսաստանցի մասնագետները ժամանել էին Հայաստան եւ անմիջապես հաստատել ??????? ??????` «???????? ?????????» ???????? ??????? ?????, սակայն պաշտոնական եզրակացությունը հրապարակվել է երեկ:

Հայաստանից անասնաբուծական արտադրանքի ներմուծումը արգելել է նաեւ Բելառուսը:

Հայաստանի գ???????????????? ????????????? ????? ????????????? ?? ?????????????? ??????? ????????ա? պետ Գրիգոր Բաղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ վիրուսը տարածված է Լոռու եւ Տավուշի մարզերի համայնքներում:

«Լոռու եւ Տավուշի մարզպետարանների որոշմամբ կարանտին է սահմանված այդ համայնքների վրա, կան սահմանային հսկիչ կետեր, ախտահանիչ եւ վերահսկողական «պոստեր», վերահսկողությունը կատարվում է ոստիկանության ջոկատների եւ անասնաբուժական ծառայությունների միջոցով. այդ համայնքներից արգելվում է խոզի մսի, մթերքի, կերի եւ կենդանի խոզի տեղափոխումը», - հայտնեց Գրիգոր Բաղյանը:

Ըստ նրա, տվյալ համայնքների ոչ միայն վարակված եւ հիվանդ, այլեւ առողջ խոզերն են ոչնչացվում, որովհետեւ դրանք վարակակիրներ են: Եվ քանի որ այս վարակը տարածվում է ջրի, քամու, օդի, հողի եւ կենդանիների ու թռչունների միջոցով, խոզերը ոչնչացվում են անարյուն սպանդի միջոցով:

Հաստատվել է այն վարկածը, որ խոզի ժատախտը Հայաստան է մտել Վրաստանից, որտեղ 4 ամիս առաջ էր տարածվել: Սննդի անվտանգության եւ անասնաբուժական տեսչությունը վստահեցնում է, որ անմիջապես արգելել էր Վրաստանից խոզի մսի մուտքը, սակայն հիվանդությունը, այդուամենայնիվ, ներթափանցել է:

Պաշտոնական տվյալներով` արդեն 1000 խոզ է ոչնչացված, եւ ոչնչացումը շարունակվում է:

????? ????????????? ?? ?????????????? ??????? ????????ա? հավաստմամբ` «աֆրիկյան ժանտախտով» հիվանդ խոզի միսը մարդու համար վտանգ չի ներկայացնում, եթե հում վիճակում չի օգտագործվում: Հակառակ դեպքում` մարդու մոտ վարակն արտահայտվում է միայն աղեստամոքսային տրակտի խանգարումներով: Տեսչությունը խորհուրդ է տալիս խոզի միսը լավ եփել եւ ենթարկել լիարժեք սանիտարական մշակման:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG