Մատչելիության հղումներ

«Հայփոստ»-֊ը դիմել է ոստիկանությանը՝ չարաշահումները բացահայտելու խնդրանքով


«Հայփոստ» ընկերությունը, բացահայտելով «աշխատանքային գործընթացների լուրջ խախտումներ մի շարք աշխատակիցների եւ ղեկավար անձնակազմի կողմից», դիմել է իրավապահ մարմիններին՝ հետաքննություն իրականացնելու խնդրանքով:

«Հայփոստ»֊-ի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը վերջին տարիներին «կորցրել է ավելի քան 2 միլիարդ դրամ ավտոտնտեսության շահագործման եւ կառավարման սիստեմատիկ խախտումների պատճառով»:

Ըստ այդ հաղորդագրության՝ «Հայաստանի ոստիկանությունը կսկսի հետաքննություն՝ պարզելու պոտենցիալ չարաշահումներն ու դրամաշորթության չափերը»:

«Հայփոստ»-֊ը փոստային կապի ազգային օպերատորն է, որը գործում է երկրի ողջ տարածքում իր 900 փոստային բաժանմունքների միջոցով:

Հոլանդական «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությունը ներկայումս պատասխանատու է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի գործառնական կառավարման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG