Մատչելիության հղումներ

Բրիտանուհին իր 100-ամյակը նշել է 170 հազարերորդ գլանակով


Բրիտանուհի Վինի Լենգլին նշել է ծննդյան 100-ամյակը` տոնական սեղանի մոտ ծխելով իր 170 հազարերորդ գլանակը:

«Դեյլի մեյլ» բրիտանական պարբերականի փոխանցմամբ, Լենգլին սկսել է ծխել դեռ 7 տարեկանում, Առաջին աշխարհամարտի սկսվելուց մի քանի օր անց՝ 1914 թվականի օգոստոսին: Այդ ժամանակվանից նա ծխում է օրական հինգ գլանակ:

Տիկին Լենգլիի խոսքերով, ինքը երբեւէ ծխելը թողնելու ցանկություն չի ունեցել, նույնիսկ այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայում ծխելու դեմ լուրջ պայքար էր ծավալվել:

Թոշակառու Լենգլին պնդում է, թե ծխելն է իրեն օգնել՝ վերապրելու երկու աշխարհամարտ, ամուսնու՝ Ռոբերտի, ինչպես նաեւ որդու՝ Դոնալդի մահը: Որդին մահացել է երկու տարի առաջ` 72 տարեկանում:

«Դեյլի մեյլ»-ը վկայակոչել է Վինի Լենգլիին, որը հավաստիացնում է, թե ծխելու հետեւանքով առողջական խնդիրներ երբեք չի ունեցել եւ հիմա էլ մտադիր չէ հրաժարվել ծխախոտից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG