Մատչելիության հղումներ

Գլոբալ ջերմացումը անհերքելի է՝ պնդում են գիտնականները


Մոլորակի կլիմայի ջերմացումը անհերքելի է եւ այն ազդում է բնական համակարգերի վրա՝ նման եզրակացություն է պարունակվում 2500 գիտնականների պատրաստած զեկույցում:

ՄԱԿ֊-ի պատրաստած 3000-֊էջանոց զեկույցը կհրապարակվի նոյեմբերին, սակայն «Ռոյթերզ»-ը այսօր հրապարակել է որոշ մանրամասներ:

Զեկույցի հեղինակները եզրակացրել են, որ գլոբալ ջերմացում առաջացնող գազերի քանակը մթնոլորտում ավելացել է 1750 թվականից ի վեր՝ մարդկային գործունեության հետեւանքով:

Նրանք զգուշացրել են, որ գլոբալ ջերմացման ազդեցությունը 21֊-րդ դարում ավելի մեծ կլինի, քան 20֊-րդ դարում: Սակայն, ըստ գիտնականների, կլիմայի կտրուկ փոփոխություններ մինչեւ 2100 թվականը չեն սպասվում, իսկ թե ինչ կլինի դրանից հետո՝ դժվար է կանխատեսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG