«Հայ - թուրքական տնտեսական հնարավոր համագործակցության թեման հետաքրքրել է թուրք ընթերցողին, այն շուրջ մեկ շաբաթ ամենակարդացվող հոդվածներից մեկն է եղել», - ասաց Հովհաննես Նիկողոսյանը:
Հոդվածը հետաքրքրել է նաեւ «Զաման»-ի խմբագրությանը, իսկ գլխավոր խմբագիրը Հովհաննեսին հետագա համագործակցության առաջարկ է արել:
«Այժմ պայմանավորվածության համաձայն մենք տեղադրելու ենք «Զաման» օրաթերթի` հայ - թուրքական հարաբերություններին նվիրված մի հոդված մեր կայքէջում», - տեղեկացրեց Հովհաննես Նիկողոսյանը` հույս հայտնելով, որ համագործակցությունը չի սահմանափակվի ընդամենը մեկ հոդվածով, եւ հետագայում կկայանա հոդվածների պարբերական փոխանակում «Զաման»-ի եւ «Ակտուալնայա պոլիտիկա» հանդեսի միջեւ:
Էրիկ Ղազարյան