Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի խոսքերով` «Ջենամ» 16-րդ համաժողովի անցկացման համար մրցում էին Երեւանն ու Կիեւը, եւ նախապատվությունը տրվեց Երեւանին:
Համաժողովի շրջանակներում օգոստոսի 20-25-ը անցկացվել է 8 գիտաժողով, ներկայացվել է 350 զեկույց:
«Թեմատիկան լայն էր, եւ ընդգրկված էին ժամանակակից աստղաֆիզիկայի բոլոր կարեւորագույն բնագավառները` մասնավորապես, արտարեգակնային մոլորակների ուսումնասիրությունը», - ասաց Հայաստանի աստղագիտական ընկերության համանախագահ, գիտաժողովի կազմկոմիտեի համանախագահ Արեգ Միքայելյանը:
Հայկական կողմի զեկույցները հիմնականում արտարեգակնային մոլորակների, վիրտուալ աստղադիտարանների, հնագույն եւ նորագույն աստղագիտության թեմաներով էին:
«Մշակութային ծրագիրը եւս հարստացրեց գիտաժողովը», - նշեց Արեգ Միքայելյանը: - «Կազմակերպվել էին այցելություններ Հայաստանի տարբեր պատմական վայրեր: Կազմակերպվեց ընդունելություն, որին հրավիրված էին պետական այրեր, դեսպաններ»:
Հայաստանում աստղագիտության վիճակին առնչվող հարցին Արեգ Միքայելյան պատասխանեց, որ չի կարծում, թե վիճակը վատ է, արդեն լավ է այն, որ Հայաստանին վստահել են գիտաժողովի անցկացումը:
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, սակայն, կարծիք հայտնեց, որ պետությունը դեռ շատ անելիք ունի այս բնագավառում եւ «քանի դեռ շատ ուշ չէ` պետք է լրջորեն զբաղվի ծառացած խնդիրներով, հակառակ դեպքում` կկորցնի այս բնագավառի լավ մասնագետներին»:
Անի Թադեւոսյան