Մատչելիության հղումներ

10 ժամ` օդում կախված


Այսօր առավոտյան Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները փրկել են 17 մարդու, որոնք 10 ժամ շարունակ կախված են մնացել Չիաթուրի քաղաքի ճոպանուղու ուղեխցում՝ գետնից 25 մետր բարձրության վրա:

Ճոպանուղին կանգնեցվել էր այն բանից հետո, երբ վնասվել էր ճոպաններից մեկը: 10 ժամ շարունակ փրկարարները փորձել են ուղեխցից դուրս բերել ուղեւորներին, որոնց թվում երեխաներ եւ կանայք կային:

Ուղեւորներից մի քանիսը սթրեսային վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG