Մատչելիության հղումներ

Հայաստանը բարեկամ երկիր է համարում ռուսաստանցիների 10 տոկոսը


Օգոստոսին Ռուսաստանի 44 նահանգների 100 քաղաքներում «Հանրային կարծիք» հիմնադրամի անցկացրած հարցման մասնակիցների 10 տոկոսն է Հայաստանը համարել բարեկամ երկիր:

Հարցվածները ամենաբարեկամական երկրներ են համարել Ղազախստանը` 42 տոկոս, եւ Բելառուսը` 32 տոկոս: 12 տոկոսը բարեկամ երկրների շարքում նշել է Ուկրաինան, 11 տոկոսը` Ղրղըստանը: ԱՊՀ-ի մյուս երկրները ավելի քիչ են նշվել:

Հարցվածների 54 տոկոսը Վրաստանը համարել է ոչ բարեկամ երկիր: Ոչ բարեկամ երկրների շարքում Վրաստանից հետո նշվել է Ուկրաինան` 35 տոկոս, Մոլդովան` 12 տոկոս, եւ Բելառուսը` 10 տոկոս:

Հարցվածների 72 տոկոսի կարծիքով, Ռուսաստանը պետք է ամրապնդի կապերը ԱՊՀ-ի երկրների հետ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG