Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը Բլեդում կմասնակցի «ԵՄ - 2020. ընդլայնում եւ ինտեգրում» ֆորումին


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այս շաբաթվա վերջին կմեկնի Սլովենիա` օգոստոսի 26-27-ը մասնակցելու Բլեդ քաղաքում կայանալիք ամենամյա ֆորումին, որը տեղի կունենա «ԵՄ - 2020. ընդլայնում եւ ինտեգրում» խորագրի ներքո:

Համաժողովին նախատեսվում է մի շարք երկրների ղեկավարների, արտգործնախարարների, քաղաքական գործիչների, Եվրամիության պաշտոնյաների եւ վերլուծական կենտրոնների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը, ովքեր կքննարկեն Եվրոպայի առջեւ ծառացած մարտահրավերները:

Վարդան Օսկանյանը ելույթ կունենա այդ հավաքում:

Սեպտեմբերի 3-4-ը Վարդան Օսկանյանը Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հրավերով կմասնակցի Եվրամիության Նոր հարեւանության քաղաքականության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի կընթանա «Աշխատելով միասին` ամրապնդել Եվրոպական հարեւանության քաղաքականությունը» խորագրի ներքո:

Հանդիպմանը, որին ներկա կգտնվեն Եվրոպական հարեւանության քաղաքականության 16 մասնակից երկրների արտգործնախարարները, ծավալվելիք քննարկումների նպատակն է զարգացնել համագործակցությունը առեւտրի ազատականացման, էներգետիկ անվտանգության եւ կլիմայի փոփոխման մարտահրավերների ուղղություններով:

Բրյուսելում գտնվելու ընթացքում Հայաստանի արտգործնախարարը կհանդիպի նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG