Մատչելիության հղումներ

Նարեկ Քոչարյանի սպանության մեջ մեղադրվողներին նաեւ ազգամիջյան ատելություն հրահրելու մեղադրանք է ներկայացվել


Անցած տարի Մոսկվայի մերձակայքում հայաստանցի Նարեկ Քոչարյանի սպանության մեջ մեղադրվողներին եւս մի մեղադրանք է ներկայացվել՝ ազգամիջյան ատելության հրահրում:

Մոսկվայի մարզի Պուշկինի շրջանի դատախազությունը նման մեղադրանք է ներկայացրել 15֊-ամյա Նարեկի սպանության մեջ չորս մեղադրվողներից երկուս֊ին:

«Ինտերֆաքս»-֊ը հիշեցնում է, որ անցած տարվա աշնանը երկու երիտասարդներ՝ երկու հանցակիցների հետ, գտնվելով ոչ սթափ վիճակում, Իվանտեեւկա֊ կայարանում ծեծել եւ դանակահարել են Նարեկին, որը ստացած վերքերից մահացել է:

Մեկ ամիս անց ձերբակալվել են Իվանտեեւկայի չորս երիտասարդ բնակիչներ, որոնցից երկուսը՝ անչափահաս: Նրանց մեղադրանք է ներկայացվել դիտավորյալ սպանության մեջ:

Սա Մոսկվայի մարզում հայի սպանության միակ դեպքը չէ: 2006 թվականի մայիսին գնացքում սպանվել է 19-֊ամյա Արթուր Սարդարյանը: Վկաները պնդում են, որ նրա վրա հարձակվողները վանկարկում էին` «Փառք Ռուսաստանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG