Մատչելիության հղումներ

Հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի Եգիպտոսում կայանալիք երիտասարդական համաժողովին


«Համաժողովը յուրօրինակ հնարավորություն է տալիս երիտասարդներին իրենց մտքերն ու գաղափարներն արտահայտել», - ասաց Ամալյա Վարդանյանը, ով պատվիրակության անդամ է եւ մասնակցելու է համաժողովին: Ըստ նրա, «Երիտասարդները խոսում են, մենք լսում ենք: Ձայներ հանուն խաղաղության» համաժողովում քննարկվելու են այնպիսի թեմաներ, ինչպես` «Հասկանում ենք մեզ, գնահատում ուրիշներին», «Տեղեկատվական տեխնոլոգիաները հանուն խաղաղության», «Երիտասարդներն առաջնորդում են զարգացումը» եւ այլն:

«Պատվիրակության անդամները ներկայացնելու են թեմաներ հայ երիտասարդների առօրյա խնդիրների մասին, նախատեսվում է անցկացնել նաեւ մշակութային միջոցառումներ», - ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի վարչության պետ Արսեն Սողոմոնյանը: Նա փոխանցեց նաեւ, որ միջոցառման ավարտին բոլոր երիտասարդները խաղաղության համատեղ ուղերձ են հղելու ողջ աշխարհին:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG