Մատչելիության հղումներ

Թուրքիայի դեսպանը շտապ վերադառնում է Իսրայել՝ քննարկելու ցեղասպանության հարցը


Իսրայելում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը, ընդհատելով արձակուրդը, շտապ վերադառնում է Իսրայել՝ հայտնելու համար իր երկրի մտահոգությունը այն կապակցությամբ, որ ԱՄՆ-֊ում գործող հրեական ազդեցիկ կազմակերպություններից մեկը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Այս շաբաթ «Ընդդեմ վարկաբեկման միության» ղեկավար Աբրահամ Ֆոքսմանը հայտարարել է, որ թուրքերի կողմից հայերի կոտորածները «հավասարազոր են ցեղասպանության»:

«Ջերուսալեմ փոստ» թերթն այսօր հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում «անպատեհ» է որակել Ֆոքսմանի մեկնաբանությունները եւ հույս հայտնել, որ դրանք «կճշգրտվեն»:

Թուրքիայի արտգործնախարարությունը նաեւ ակնարկել է «Ընդդեմ վարկաբեկման միությանը», որ նրա դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում կարող է վնասել Թուրքիայի հրեական համայնքին: «Թուրքիայի հրեական համայնքը մեր հանրության անքակտելի մասն է, եւ նրանք չպետք է մտահոգվելու պատճառներ ունենան»,֊ - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Թերթի վկայությամբ՝ սպասվում է, որ առաջիկա օրերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այս կապակցությամբ հեռախոսազրույց է ունենալու Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG