Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը շնորհավորել է Մեթյու Բրայզային ամուսնության կապակցությամբ


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն երեկ շնորհավորել է ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային, որը այսօր Ստամբուլում ամուսնանում է Վաշինգտոնի Հադզընի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնի տնօրեն Զեյնո Բարանի հետ: Այդ մասին չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Կարապետյանը:

«Միլիյեթ» թերթը հաղորդում է, որ Ստամբուլի Քուրուչեշմա կղզում այսօր երեկոյան Բրայզայի եւ Բարանի հարսանիքին հավաքվելու են 300 հրավիրվածները:

Ամուսնության պատճառով Մեթյու Բրայզան չի մասնակցի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 3֊-4-ը Բրյուսելում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Հայաստանի արտգործնախարարը չի՞ պատրաստվում նույնպես հանդիպել Մինսկի խմբի համանախագահներին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց, որ Վարդան Օսկանյանը վերջերս Փարիզում հանդիպել է համանախագահների հետ, եւ առաջիկայում նման հանդիպում չի սպասվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG