Մատչելիության հղումներ

Վաղը Սոչիում Քոչարյանը հանդիպելու է Պուտինին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը Սոչիում հանդիպելու է իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին լրագրողներին այսօր հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Ալեքսեյ Գրոմովը:

Վլադիմիր Պուտինը այսօր արդեն ժամանել է Սոչի:

Հայաստանի նախագահը Սոչի կմեկնի վաղը: Նրա մամլո ծառայությունը հայտնել է, որ «քննակումների առանցքում կլինեն հայ - ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները»:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը հիշեցնում է, որ օգոստոսի 29-֊ին լրանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 10 տարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG