Մատչելիության հղումներ

Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ ճեպընթացի պայթյունի գործով Չեչնիայի քաղաքացի է ձերբակալվել


Ձերբակալվել է Չեչնիայի քաղաքացի, 25-ամյա Հասան Դիդիգովը, ով կասկածվում է օգոստոսի 13-ին Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ ճեպընթացի պայթյունը իրականացնելու մեջ: Այդ մասին գրում է «Կոմերսանտ»-ը` վկայակոչելով գլխավոր դատախազությանը:

«Կոմերսանտ»-ի տեղեկություններով` քննիչները այժմ քննում են, թե արդյոք Դիդիգովը կապ ունի՞ Սանկտ Պետերբուրգից երկու անարխիստների` Անդրեյ Կալենովի եւ Դենիս Զալենյուկի հետ, որոնք ձերբակալվել էին շաբաթ օրը: Նրանք ակտիվորեն հանդես են գալիս Չեչնիայի պատերազմի դեմ:

Այնուհանդերձ, իրավապաշտպանները ճշմարտանման չեն համարում գնացքի պայթյունի գործով քննիչների վարկածը:

Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ ճեպընթացը վթարի էր ենթարկվել օգոստոսի 13-ի երեկոյան Նովգորոդի մարզում: Գնացքի շուրջ 200 ուղեւորներից մոտ երեք տասնյակը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել: Վթարի կապակցությամբ Ռուսաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ահաբեկչության հատկանիշներով:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG