Մատչելիության հղումներ

Այլազգիների դաժան սպանության տեսագրությունը կե՞ղծ է


DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն այսօր հաղորդել է, որ Ինտերնետում վերջերս տեղադրված եւ մեծ աղմուկ հանած տեսագրությունն այլազգիների դաժան սպանության մասին, հավանաբար, կեղծ է:

«Հետաքննության նախնական արդյունքները վկայում են, որ այդ տեսագրությունը մոնտաժված է», - ասել է նախարարության խոսնակը եւ հավելել, որ բոլոր դեպքերում, պատկան մարմինները շարունակելու են հետաքննությունը եւ փորձելու են բացահայտել տեսագրության հեղինակներին:

Այդ տեսագրությունը պատկերում է այլազգիներին սպանող աջակողմյան ծայրահեղականներին, ովքեր կանգնած են նացիստական խորհրդանիշ սվաստիկայով զարդարված դրոշի ֆոնի վրա:

Տեսագրությունը լուրջ անհանգստություն է առաջացրել Ռուսաստանում, որտեղ, ըստ իրավապաշտպանների, կա շուրջ 70 հազար ծայրահեղական:

Իրավապաշտպանների փոխանցմամբ, Ռուսաստանում միայն այս տարվա ընթացքում ծայրահեղականները հարձակումներ են գործել ավելի քան 300 օտարազգիների վրա, 36 մարդ սպանվել է:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG