Բջջային կապի ռուսաստանյան օպերատոր MTC-ը բանակցություններ է վարում հայաստանյան «Ղ-Տելեկոմ»-ը գնելու շուրջ: Այդ մասին, ըստ «Ռոյթերզ»-ի, հայտնել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը` միաժամանակ շեշտելով, որ «բանակցությունները ընթացքի մեջ են, սակայն շատ հեռու են ավարտից»:
Տեղեկատվությունը այսօր հաստատել է նաեւ MTC-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր «Սիստեմա» կոնսորցիումի ներկայացուցիչը:
«Այժմ մենք բանակցություններ ենք վարում նախկին Խորհրդային միության տարածքում գործող մի շարք ընկերությունների հետ: «Ղ-Տելեկոմ»-ը մեզ հետաքրքող ընկերություններից մեկն է», - «Ռոյթերզ»-ին ասել է «Սիստեմա» կոնսորցիումի խոսնակ Կիրիլ Սեմյոնովը:
«Ղ-Տելեկոմ»-ի շուրջ բանակցություններին այսօր անդրադարձել է նաեւ ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականը:
«Վերլուծաբանները «Ղ-Տելեկոմ»-ը մինչեւ 600 միլիոն դոլար են գնահատում: Եթե այս գործարքը իրականություն դառնա, Հայաստանի բջջային կապի շուկան կբաժանվի երկու ռուսաստանյան ընկերությունների` MTC-ի եւ «Վիմպելկոմ»-ի միջեւ», - գրում է «Վեդոմոստի»-ն:
MTC-ը Ռուսաստանի առաջատար բջջային օպերատորն է` թե’ բաժանորդների թվով, թե’ շահույթով: Այս պահին ընկերությունն ունի 78,5 միլիոն բաժանորդ` Ռուսաստանում եւ նախկին Խորհրդայի միության տարածքում:
Հեղինե Բունիաթյան, Պրահա