Մատչելիության հղումներ

Առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 134 միլիոն դոլար


Այս տարվա առաջին եռամսյակում աշխատանքային միգրանտները Ռուսաստանից Հայաստան են փոխանցել 134 միլիոն դոլար: Այդ մասին այսօր գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:

Փոխանցումների ծավալով առաջին տեղում է Ուկրաինան՝ առաջին եռամսյակում Ռուսաստանից այդ երկիր է փոխանցվել 220 միլիոն դոլար: Երկրորդ եւ երրորդ տեղում են Տաջիկստանը՝ 198 միլիոն, եւ Ուզբեկստանը՝ 178 միլիոն: Հայաստանը չորրորդ տեղում է:

Այնուհետեւ գալիս են Ադրբեջանը՝ 115 միլիոն, Մոլդովան՝ 114 միլիոն, Վրաստանը՝ 102 միլիոն, եւ Ղրղըզստանը՝ 99 միլիոն:

«Յունիստրիմ» բանկի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանի վկայությամբ՝ ԱՊՀ-ի֊ տարածքում ամենահարգի տարադրամներն են դոլարը եւ ռուբլին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG