Մատչելիության հղումներ

Նիհարեցի՞ր՝ փողդ ստացիր


Իտալիայի Վարալո քաղաքի քաղաքապետը որոշել է ֆինանսապես խրախուսել նրանց, ովքեր պատրաստ են պայքարել ավելորդ քաշի դեմ:

Քաղաքի այն բնակիչները, ովքեր մեկ ամսվա ընթացքում կնիհարեն 3 կիլոգրամով, կստանան 50 եվրո:

Եթե 5 ամսվա ընթացքում հաջողվի պահպանել այդ քաշը կամ նվազեցնել այն, նրանք լրացուցիչ կստանան 100 եվրո:

Քաղաքապետ Ջանլուկա Բուոնանոն էլ մտադիր է նիհարել 6 կիլոգրամով, բայց պնդում է, որ հանուն ֆինանսական խրախուսման չի դա անելու:

Ինչպես հաղորդում է BBC-֊ն, քաղաքապետը նման նախաձեռնությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ որդին նրան «հաստլիկ» է անվանել:

Իտալիայի առողջապահության նախարար Լիվիա Տուրկոն հայտարարել է, որ նախաձեռնությանը պետք է հետեւեն երկրի մնացած քաղաքների ղեկավարները:

Նախարարության տվյալներով՝ Իտալիայի բնակչության կեսը՝ մոտ 28 միլիոն մարդ, ավելորդ քաշ ունի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG