Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ռուսաստանից ռազմական տեխնիկա ձեռք բերելու մասին լուրերը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Բաքուն Մոսկվայից մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է գնել:

Այս շաբաթ «Վեդոմոստի» թերթը գրել էր, թե Ադրբեջանը Ռուսաստանից 70 զրահամեքենա է գնել:

«Պնդումները, թե Ադրբեջանը Ռուսաստանից սպառազինություն է գնել, չեն համապատասխանում իրականությանը»,֊ - «Թուրան» գործակալությանն ասել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:
XS
SM
MD
LG