Մատչելիության հղումներ

Բուհից բուհ՝ առանց նախարարի թույլտվության


Հայաստանցի ուսանողները այսուհետ կկարողանան բուհից բուհ տեղափոխվել առանց կրթության եւ գիտության նախարարի թույլտվության: Այսպիսի որոշում է կայացրել այսօր Հայաստանի կառավարությունը:

Մինչեւ այժմ մի բուհից մեկ այլ բուհ փոխադրվելու համար ուսանողը պետք է ստանար նախարարի թույլտվությունը:

Ինչպես նշված է կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, «որոշումը կնպաստի բուհերի ինքնավարության բարձրացմանը, բուհից բուհ ուսանողների փոխադրման հարցում ավելի օպերատիվ եւ ինքնուրույն որոշումների կայացմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG