Մատչելիության հղումներ

Գեւորին հաղթելու դեպքում Աբրահամը ելույթներ կունենա Ամերիկայում


IBF մրցակարգով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը շաբաթ օրը Բեռլինում հանդիպելու է մեկ այլ հայազգի մարզիկ Խորեն Գեւորի հետ, հաղթանակի դեպքում մտադիր է մրցամարտերի մասնակցել ԱՄՆ-֊ում:

«Արթուրը աշխարհի ամենաուժեղ միջինքաշայինն է, եւ մենք մտադիր ենք նրան տանել Միացյալ Նահանգներ»,֊ - երեկ Բեռլինում կայացած մամլո ասուլիսում ասել է մենեջեր Ուիլֆրիդ Զաուերլանդը:

Աբրահամը 23 մրցամարտում տոնել է 23 հաղթանակ, ընդ որում 18֊-ում՝ նոկաուտով:

Շաբաթ օրվա մրցամարտին լրջորեն է պատրաստվում նաեւ Խորեն Գեւորը: «IBF֊-ի գոտին լավ նվեր կլինի իմ կնոջը՝ Նինելին, որը հղի է»,֊ - «Ֆրանսպրես»-֊ին ասել է բռնցքամարտիկը:

(Լուսանկարում` Արթուր Աբրահամ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG