Իտալիայի ոստիկանությունն այս պահին տեղեկություն չի հաղորդում ձերբակալված հայաստանցու մասին, որը մեղադրվում է թրաֆիքինգի մեջ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Իտալիայում Հայաստանի հյուպատոսության աշխատակից Գեւորգ Պետրոսյանը:
Երեկ արեւմտյան գործակալությունները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Իտալիայի Բրինդիզի նավահանգստում թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալվել է մի հայաստանցի եւ մի թուրք:
«Ֆրանսպրես»֊-ի վկայությամբ՝ սահմանապահ ոստիկանները հաղորդել են, որ նրանք ձերբակալվել են 17 իրաքցի քրդերին լաստանավով Հունաստանից Իտալիա տեղափոխելու համար: Անօրինական ներգաղթողները արտաքսվել են Իտալիայից:
Ռուզան Խաչատրյան