Մուրմանսկի դատարանը այսօր 21 տարվա ազատազրկման է դատապարտել գործարար, Մուրմանսկի հայ համայքնի ղեկավար Արթուր Հարությունյանին սպանած Դմիտրի Չեմարովին:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, դատարանի կայացրած որոշման մեջ ասված է, որ Հարությունյանին սպանելուց հետո Չեմարովը փորձել է փախչել սպանության վայրից եւ կրակ բացել իրեն հետապնդող երկու միլիցիոներների վրա: Նա նաեւ մեղավոր է ճանաչվել զենք եւ զինամթերք ապօրինի կրելու եւ տեղափոխելու, ինչպես նաեւ փաստաթղթերի կեղծման համար:
Արթուր Հարությունյանը սպանվել էր 2006 թվականի նոյեմբերի 16-ին Մուրմանսկում: Չեմարովին իրավապահները ձերբակալել էին այս տարվա փետրվարի 10-ին Սանկտ Պետերբուրգում: