Ամերիկացի քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները չեն տուժի, եթե ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Ես կարծում եմ, որ [ԱՄՆ] Կոնգրեսում Ցեղասպանության բանաձեւի ընդունումը որեւէ կերպ չի վատթարացնի ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունները, քանի որ դրանք արդեն վատն են», - այսօր Երեւանում ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ խոսքը հատկապես Իրաքում Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի շահերի բախմանն է վերաբերում:
Վերլուծաբանի կարծիքով, Թուրքիայի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը բխում է Հայաստանի շահերից. - «Որքան Թուրքիան ավելի մոտ լինի եվրոպական չափանիշներին, այնքան ավելի անվտանգ ու կանխատեսելի կլինի Հայաստանի համար»:
«Եթե Թուրքիան մերժվի Եվրոպայի կողմից, ապա վտանգ կա, որ երես կթեքի եվրոպական, արեւմտյան ուղղությունից եւ կդառնա դեպի պանթուրքիստական, արեւելյան տեսլականը», - հավելեց նա:
Արեւմտյան չափանիշներին համապատասխան, կայուն, կանխատեսելի Թուրքիան` որպես հարեւան, ըստ Կիրակոսյանի, Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Նրա կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար թե’ տնտեսական, թե’ քաղաքական առումով դրական կլինի:
Թեեւ, նրա խոսքերով, Հայաստանում ոչ բոլորն են ձգտում այդ սահմանի բացմանը. - «Սահմանի բացումը տնտեսական հետեւանքներ ունի. դա կվտանգի շատ հզոր մարդկանց Հայաստանում: Նրանց, ովքեր վերահսկում են տարբեր ապրանքների մոնոպոլիաները, ձեռնտու չէ շուկայի ազատականությունը եւ մրցակցությունը»:
Իսկ ընդհանրապես, ըստ ամերիկացի վերլուծաբանի, Հայաստանի ազգային անվտանգության հիմնական մարտահրավերները ներքին են, որ «գալիս են կոռուպցիայից եւ երկրի արդյունավետ կառավարման հետընթացից»:
Աննա Սաղաբալյան