Մատչելիության հղումներ

Պորտուգալիայի հավաքականը Երեւան կժամանի մարտական կազմով


Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարում օգոստոսի 22-ին Հայաստանի հավաքականի հետ հանդիպելու համար Պորտուգալիայի հավաքականը Երեւան կժամանի մարտական կազմով:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին անվանել է այն 20 ֆուտբոլիստներին, ովքեր մեկնելու են Երեւան:

Խաղի համար հայտավորված ֆուտբոլիստների թվում են, մասնավորապես, հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն` անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ից, Նունո Գոմեշը` Լիսաբոնի «Բենֆիկա»-ից, Հելդեր Պոշտիգան` «Պորտու»-ից, կիսապաշտպան Դեկուն` իսպանական «Բարսելոնա»-ից, պաշտպաններ Խորխե Անդրադեն` իտալական «Յուվենթուս»-ից, Պաուլու Ֆերեյրան եւ Ռիկարդու Կարվալյոն` անգլիական «Չելսի»-ից:

Այս տարվա մայիսին Ռոնալդուն ճանաչվել է Անգլիայի «Տարվա ֆուտբոլիստ»:

Պորտուգալիայի եւ Հայաստանի հավաքականները ընդգրկված են «Եվրո - 2008»-ի ընտրական մրցաշարի A խմբում, ուր Պորտուգալիան ներկայումս Սերբիայի հետ կիսում է 2-3-րդ տեղերը, իսկ Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը: Խմբի առաջատարը Լեհաստանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG