Մատչելիության հղումներ

Ադրբեջանը 20 միլիոն դոլարի զրահատեխնիկա է գնում Ռուսաստանից


Ադրբեջանը եւ Ղազախստանը պայմանագրեր են կնքել Ռուսաստանից շուրջ 40 միլիոն դոլարի նոր զրահատեխնիկա ձեռք բերելու մասին: Ռուսաստանյան «Վեդոմոստի» թերթի փոխանցմամբ, հուլիսին «Ռոսօբորոնէքսպորտ»-ը պայմանագիր է կնքել Ադրբեջանին մոտ 70 նոր «ԲՏՐ - 80» զրահամեքենա մատակարարելու մասին, իսկ մի փոքր ավելի վաղ նույն քանակի «ԲՏՐ - 80»-երի մատակարարման պայմանագիր էր կնքել Ղազախստանի հետ:

«Ռոսօբորոնէքսպորտ»-ում եւ զրահամեքենաներ արտադրող Արզամասի մեքենաշինական գործարանը վերահսկող Ռազմաարդյունաբերական ընկերությունում հրաժարվել են այդ հարցով մեկնաբանություններից, սակայն պաշտպանության նախարարության անանուն պաշտոնյան հաստատել է պայմանագրերի առկայությունը: Նա հավելել է, թե դրանց հաջող իրականացման դեպքում կարող են լրացուցիչ պայմանագրեր կնքվել այդ երկրներին «ԲՏՐ - 80» զրահամեքենաներ մատակարարելու վերաբերյալ, իսկ Ադրբեջանը կարող է ավելի թանկ` նորագույն «ԲՏՐ - 90» զրահամեքենայի առաջին գնորդը դառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG