1992 թվականին սկսված եւ մինչեւ 1993-ը շարունակված վրաց - աբխազական պատերազմը, տարբեր գնահատականներով, 12-16 հազար մարդու կյանք է խլել, շուրջ 300 հազար մարդ լքել են իրենց տները եւ փախստական դարձել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան, թեեւ ներկայումս պատերազմ չկա, սակայն դրական մեծ առաջընթաց էլ դժվար է արձանագրել այս 15 տարիներին:
«Թե ինչպես դա սկսվեց` բոլորին վաղուց հայտնի է. Աբխազիայի խորհրդարանը նամակ ուղարկեց վրացական իշխանություններին` առաջարկելով հարաբերությունները նորովի կառուցել, նոր ժամանակներին, ժողովրդավարական սկզբունքների համապատասխան: Պատասխանը եղավ այն, որ տանկերն ու ռազմական ինքնաթիռները սկսեցին գնդակոծել լողափը, որտեղ խաղաղ մարդիկ էին հանգստանում», - ասաց Շամբան:
«Դե, երեւի, երբ Վրաստանը զինամթերքի հսկայական խմբաքանակ ստացավ, որոշեց, որ մեզ հետ համաձայնության գալու կարիք չկա, բոլոր հարցերը ուժով էլ կարելի է լուծել: Ճիշտն ասած` նրանք միշտ էլ ձգտել են Աբխազիայի խնդիրը լուծել ուժային ճանապարհով եւ ճնշումներով. դա կարծես ավանդական քաղաքականություն է: Այսօր էլ չեն դադարում սադրիչ գործողությունները, այնպես որ` մենք արդեն սովորել ենք այդ ամենին», - հայտարարեց չճանաչված հանրապետության արտգործնախարարը:
Սերգեյ Շամբան չհամաձայնեց այն պնդումներին, թե վրացական զորքերը Աբխազիա էին մտել երկաթուղին պաշտպանելու համար. - «Այդ ամենը հեքիաթներ են, դրանք պատճառաբանություններ են: Ոչ ոք երկաթուղին ռազմական ուղղաթիռների ու տանկերի օգնությամբ չի պաշտպանում»:
Հակամարտության սկսվելուց մեկեւկես տասնամյակ անց Աբխազիայի արտգործնախարարը արձանագրում է. - «Այսօր կարող ենք միայն ասել, որ վրաց ղեկավարությունը ոչինչ չի անում, որպեսզի այդ վերքերը բուժվեն եւ ինչ-որ դրական փոփոխություն նկատվի մեր փոխհարաբերություններում: Ընդհակառակը, նրանք միշտ խորացնում են լարված իրավիճակը, եւ արդյունքում ունենք այն, ինչ կա»:
«Մենք ձգտում ենք քաղաքականություն վարել երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների, միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Ոչ մի այլ ձեւաչափի մասին խոսք չի կարող լինել: Բայց դրան հասնելու եւ փախստականների վերադարձի համար պետք է նաեւ Վրաստանը համապատասխան քաղաքականություն վարի եւ այնպես անի, որ աբխազական հասարակության մեջ աստիճանաբար փոխվի վերաբերմունքը Վրաստանի եւ վրաց ժողովրդի նկատմամբ», - ամփոփեց Սերգեյ Շամբան:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա