Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը երկուշաբթի ուշ երեկոյան որոշել է երկրի նախագահի պաշտոնում կրկին առաջադրել արտգործնախարար Աբդուլա Գյուլի թեկնածությունը:
«Աբդուլա Գյուլը մի քաղաքական գործիչ է, որը ունի հսկայական փորձ եւ որին մեծ հաջողություն է սպասում», - ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի` հայտարարել է կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչը:
Գյուլի թեկնածությունը առաջադրվել էր նաեւ մայիսին մեկնարկած նախագահական ընտրություններում, որոնք, սակայն, փակուղի մտան ընդդիմության եւ աշխարհիկ կարգերի հետեւորդների ջանքերով: Վերջիններս չպաշտպանեցին 57-ամյա արտգործնախարարին` պատճառաբանելով, թե նա հավատացյալ մահմեդական է, իսկ կինը մինչ օրս գլխաշոր է կրում:
Գյուլի թեկնածության պատճառով իշխող կուսակցությունը կանգնեց քաղաքական ճգնաժամի առջեւ եւ ստիպված եղավ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Մինչեւ վերջին պահը քաղաքական վերլուծաբանները դժվարանում էին կանխատեսել, թե ո՞ւմ թեկնածությունը կառաջադրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած կուսակցության համոզիչ հաղթանակից հետո: Որոշ փորձագետներ պնդում էին, թե նա կընտրի փոխզիջումային տարբերակ, ինչպես Ազգային մեծ ժողովի նոր խոսնակ Քոքսալ Թոփթանի դեպքում, որի թեկնածությանը կողմ էին նաեւ ընդդիմադիր ուժերը:
Իշխող կուսակցության առաջնորդը մինչեւ վերջին պահը չէր բացառում, որ կուսակցությունը կարող է առաջադրել միանգամից մի քանի թեկնածու:
Երեկ մինչեւ ուշ երեկո շարունակված կուսակցական քննարկումներից հետո, սակայն, պարզ դարձավ, որ «Արդարություն եւ զարգացում»-ը առաջադրում է միայն Աբդուլա Գյուլի թենածությունը:
Ընդդիմադիր Ժողովրդական - հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը երեկ երեկոյան CNN-Turk հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է. - «Վայել չէ ունենալ մի նախագահ, որը խնդիրներ ունի թուրքական հանրապետության հիմքում ընկած փիլիսոփայության հետ: Նախագահի ընտրության ժամանակ մենք պետք է մտածենք մեր երկրի ամբողջականության, դրա ապագայի, այլ ոչ թե անցյալի մասին: Եթե նախագահի պաշտոնում ընտրվի Աբդուլա Գյուլը, դա կխախտի Թուրքիայի քաղաքական հավասարակշռությունը»:
Քաղաքական նոր ճգնաժամից խուսափելու նպատակով Աբդուլա Գյուլն այսօր ծրագրում է հանդիպել ընդդիմադիր կուսակցությունների եւ աշխարհիկ կարգերի հետեւորդների հետ:
Նախագահական ընտրությունների առաջին փուլը Թուրքիայի խորհրդարանում կմեկնարկի եկող երկուշաբթի օրը:
Հեղինե Բունիաթյան, Պրահա