Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 20-ին Վրաստանում կտրվի Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության մեկնարկը


Սեպտեմբերի 20-ին Վրաստանում կկայանա Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության մեկնարկի հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը կմասնակցեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, իսկ Թուրքիան կներկայացնի, ամենայն հավանականությամբ, վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Ինչպես «Թրենդ» գործակալությանը հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Նատրոշվիլին, ներկայումս արդեն մշակվում է միջոցառման սցենարը:

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 425 միլիոն դոլար:

Երկաթուղու վրացական հատվածի շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին տրամադրում է 200 միլիոն դոլարի վարկ` 25 տարի ժամկետով, տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG