Մատչելիության հղումներ

Վարչապետի որոշումներով նշանակվել են նոր փոխնախարարներ


Ինչպես չորեքշաբթի օրը հաղորդել է Հայաստանի կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Թամարա Գեւորգյանն ազատվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Արտեմ Ասատրյանը:

Հայաստանի վարչապետի մեկ այլ որոշմամբ Սամվել Խաչատրյանը նշանակվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG