Դիմորդներն ասում են, որ ավարտելուց հետո մտադիր են աշխատել տեղի թատրոններում, որտեղ ամսական մեկ կամ երկու ներկայացում է լինում: Երիտասարդները տեղյակ չէին, թե ինչ ներկայացումներ են իրենց քաղաքում բեմադրվում, սակայն հուսով են, որ երբ իրենք ռեժիսոր կամ դերասան դառնան, երիտասարդները կհետաքրքրվեն թատրոններով:
Ռեժիսուրայի առարկայական հանձնաժողովի նախագահ, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը նշեց, որ երիտասարդները նախորդ տարիների համեմատությամբ ավելի պատրաստված են, սակայն բավարար գիտելիքների մասին նույնիսկ խոսք լինել չի կարող:
«Այս վիճակի համար դպրոցն է պատասխանատու, սա պետական մակարդակի խնդիր է, որն անհապաղ լուծման կարիք ունի», - ասում է նա:
Լիանա Մնացականյան