Մատչելիության հղումներ

Լոնդոնում վաճառքի են հանվել «Տիտանիկ»-ի մետաղից պատրաստված ժամացույցներ


Լոնդոնի` հարուստների համար նախատեսված խանութներում վաճառքի են հանվել ձեռքի ժամացույցներ, որոնք պատրաստված են լեգենդար «Տիտանիկ» նավի մետաղից:

Ժամացույցներն արժեն 10 հազարից մինչեւ 150 հազար դոլար` կախված մոդելից. ամենաթանկ մոդելներում գործածված է նաեւ ոսկի եւ պլատին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ժամացույցների համար մետաղը մասնագետների խումբը դուրս է բերել Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասի հատակից` 3750 մետր խորությունից:

Համարվում է, որ դա ներկայումս աշխարհում գոյություն ունեցող ամենահազվագյուտ մետաղներից է: Ընդ որում, այն մշակման է ենթարկվել հատուկ տեխնոլոգիայով, ինչը ժամացույցին տալիս է «ժանգոտ եւ միաժամանակ էլեգանտ տեսք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG